Հրդեհ կազմակերպած եւ երկու հրշեջ սպանած ամերիկացի Ուիլյամ Սփենգլերի հրկիզված տան տեղում ածխացած դիակ են հայտնաբերել: Ենթադրվում է, որ դա Սփենգլերի քրոջ` 67-ամյա Շերիլի մարմինն է:
Նյու Յորք նահանգի ոստիկանությունից հայտնել են, որ չարագործը մի քանի էջանոց գրություն է թողել: Սփենգլերը գրել է, որ ցանկանում է այրել շրջակայքը եւ սպանել մարդկանց:
Ոստիկանությունից նաեւ հայտնել են, որ հացանքին նախապատրաստվելիս, մարդասպանը զինվել է ատրճանակով, որսորդական հրացանով եւ հրացանով: Նա օգտագոծել է 223 Bushmaster տրամաչափի հրացան, այն նույն ապրանքանիշի, որն ուներ Նյութաունի տարրական դպրոում 27 հոգու սպանած մարդասպանը, գրում է lenta.ru-ն: Այնինչ տատի սպանության համար 17 տարի բանտում անցկացրած եւ պայմանական ազատված Սփենգլերը զենք պահելու իրավունք չուներ:
Նյու Յորք նահանգի Ուեբսթեր քաղաքում բնակվող 62-ամյա Ուիլյամ Սփենգլերը դեկտեմբերի 24-ի առավոտյան կրակել էր իր տան հրդեհը մարելու եկած հրշեջների վրա։ Նրանցից երկուսը զոհվել, եւս երկուսը վիրավորվել էին: Այնուհետեւ Սփենգլերը կրակել էր իր գլխին:





























