Քննչական կոմիտեն պաշտոնապես չի հրապարակում Կաբարդինո-Բալկարիայի պետական արգրարային համալսարանի ռեկտորի եւ «Եդինայա Ռոսիա»-ի Պետխորհրդի անդամ Բորիս Ժերուկովի սպանության կասկածյալների անունները: Սակայն տվյալներ կան, որ հանցագործությանը խառն է տեղական հանցախմբի ղեկավարը:
Ըստ «Կոմերսանտ» թերթի տեղեկության` մարդասպանի դեմքը հայտնվել էր հսկող տեսախցիկներում: Նա շատ նման է ոմն Զեյթուն Բոզիեւին` տեղական իսլամիստ-ծայրահեղականների առաջնորդին: Գրոհայինի նկատմամբ արդեն դաշնային հետախուզում է հայտարարված մեկ այլ հանցագործության` հաղորդավար Կազբեկ Գեկիեւի սպանության համար:
Հայտնի է, որ երկու մարդասպանները համալսարան են մտել որպես ուսանող, հրել իրենց խանգարել ցանկացող քարտուղարուհուն, ներխուժել Բ. Ժերուկովի աշխատասենյակ եւ երկու անգամ կրակել նրա գլխին ինը մմ տրամաչափի ատրճանակից: Դրանից հետո հանցագործները լքել են շենքը:
Գրոհայինների առաջնորդ Զ. Բոզիեւը 30 տարեկան է: Հետախուզվում էէ 2011թ.-ից, երբ միացել էր Շամիլ Ուլբաշեւի հանցախմբին: Երբ վերջինս ոչնչացվել էր ԱԴԾ-ի հատուկ նշանակության ջոկատի կողմից, Բոզիեւը դարձել էր հանցախմբի ղեկավարի գլխավոր հավակնորդը:





























