Ամերիկայի մի շարք նահանգներում Սուրբ ծննդին  15 պտուտահողմ է մոլեգնել ` վնասելով մի քանի շենքեր եւ տոնական երեկոյին տասյնակ հազար ամերիկացիների թողնելով առանց էլեկտրականության:

Ըստ ABC News հեռուստաալիքի` ԱՄՆ-ի Մեքսիկական նեղուցի ամբողջ տարածքում՝ Թեքսասից մինչեւ Ալաբամա, դեկտեմբերի 25-ին ամպրոպ եւ քամի է եղել, որոնք առաջացրել են ուժեղ  անձրեւներ եւ ձնաբուք: Ուժեղ քամու պատճառով հետաձգվել է ներքին 180 չվերթ: Ալաբամայի Մոբիլ քաղաքում այժմ առանց էլեկտրականության է մնում 19 հազար մարդ: Վնասվել են շատ շենքեր, այդ թվում՝ եկեղեցիներ եւ մեկ դպրոց:  

Արքանզաս նահանգում ծառերի տապալման հետեւանքով վնասվել են էլեկտրամատակարարման մի քանի գծեր` առանց էլեկտրականության թողնելով 50 հազար մարդու: Հարեւան Թեքսասում տապալված ծառը դարձել է երիտասարդի մահվան պատճառ:

Ըստ ԱՄՆ-ի Ազգային օդերեւութաբանական ծառայության տվյալների` դեկտեմբերի 26-ին վատ եղանակը կտեղափոխվի արեւելք եւ կբերի պտուտահողմ ու ուժեղ ձնաբքեր: