Ճապոնիայի կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է տվել՝ երկրի նոր վարչապետի ընտրությունից առաջ։ Պաշտոնը լքել է նաեւ Յոսիհիկո Նոդան:

Կառավարությունը նման որոշում էր կայացրել արտահերթ նիստում, որը կայացել էր Տոկիոյում: Ավելի ուշ Ճապոնիայի խորհրդարանում  քվեարկություն տեղի կունենա երկրի նոր վարչապետի թեկնածության համար: Վարչապետ կդառնա  Սինձո Աբեն` Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդը, հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»:

Հրաժարական տված Նոդայի Դեմոկրատական կուսակցությունը պարտություն էր կրել եւ դարձել ընդդիմություն: Այսօր Աբեն, որը 2006-2007թթ. արդեն եղել է Ճապոնիայի վարչապետ, կհայտարարի կառավարության նոր կազմը: