Ռուսաստանցիները շուտով կարող են տեղաշարժվել երկրում այնպես, ինչպես եվրոպացիները շենգենյան երկրներում եւ փոխել բնակության վայրը` առանց չինովնիկներից թույլտվություն ստանալու։ Ինչպես հայտնում է «Վեդոմոստի» թերթը, որպեսզի կանգնել միգրացիոն հաշվառման, բավական է տեղեկանք ուղարկել փոստով։ Համապատասխան օրինագիծը մշակվում է միգրացիոն դաշնային ծառայության կողմից եւ հաջորդ տարի կմտցվի Պետդումա։ Ինչպես օրերս հայտարարել էր ՌԴ միգրացիոն դաշնային ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Կոնստանտին Պոլտորանինը, մշտական գրանցումը շուտով անցյալում կմնա։

«Մենք ուզում ենք, որպեսզի նրանք ծանուցման կարգով, փոստի միջոցով տեղեկացնեն այն մասին, որ ցանկանում են շրջանից շրջան տեղափոխվել։ Նույն բանն առաջարկվել է անել ՌԴ-ում մշտական բնակության իրավունք ունեցող քաղաքացիների համար»,- հայտարարել է նա։