Բրիտանական Sky հեռուստաընկերությունը առաջին անգամ եթեր է դուրս եկել 3D ֆորմատով։ Այս ֆորմատով Sky-ը եթեր է հեռարձակել «Արսենալ»-"Մանչեստեր Յունայթեդ" ֆուտբոլային թիմերի խաղը, որի հեռարձակումը 3D ֆորմատով ցուցադրվել է հատուկ սարքավորումներով հագեցած փաբերում, իսկ երկրպագուները խաղը դիտել են հատուկ ակնոցներով։ Newsru.com-ը տեղեկացնում է, որ առաջին անգամ 3D ֆորմատով հեռարձակումով փորձնական եթեր է մտել Sky սպորտային ալիքը, որն ամբողջովին 3D է լինելու։ Ալիքը հիմնական եթերը կսկի այս տարվա ապրիլից։ Նշենք, որ ընկերությունը երկու տարի աշխատել է սպորտային ալիքի եռաչափ եթեր հեռարձակելու ուղղությամբ։ Հեռուստաընկերության խորհրդատուներից է եղել հանրահայտ ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը, որի եռաչափ «Ավատար» ֆիլմն արդեն կինոինդուստրիայի պատմության մեջ ամենաեկամտաբեր ֆիլմն է դարձել։
Տեղադրություն




























