«Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցության առաջնորդ, ռուս գործարար Միխայիլ Պրոխորովն ավարտվող տարին եզակի է համարում է Ռուսաստանի նորագույն պատմության մեջ եւ երկրի իշխող վերնախավի մեջ պառակտում է կանխատեսում։ Այս մասին քաղաքական գործիչը գրել է «Կենդանի մատյանի» իր բլոգում։

«Երկու Ռուսաստանների հակամարտությունը, որը երկար տարիներ զարգացել է հասարակության մեջ, հասել է նաեւ վերնախավին»,-գրում է Պրոխորովը։ « Ես բժիշկ չեմ, բայց, երեւում է՝ չեմ սխալվում. Եթե համեմատենք այս վերնախավը երկրի ուղեղի հետ, ախտորոշումն ակնհայտ է՝ սուր շիզոֆրենիա։ Անձի երկվությունը հանգեցնում է նրան, որ մարդը չի գիտակցում եւ իր ճակատագրի համար ճակատագրական սխալներ է գործում։ Վերնախավի պառակտումը ավելի սարսափելի է, քանի որ խոսքը վերաբերում է այնպիսի սխալների, որոնք ճակատագրական են հզորության համար։ Հիշեցնեմ, որ հենց վերնախավի պառակտումը հանգեցրեց Խորհրդային Միության քայքայմանը»,- գրեթե սպառնացել է Պրոխորովը։

«Այն ինչ չկարողացան անել ո՛չ Բոլոտնայա հրապարակը, ո՛չ Սախարովի հրապարակը, մի շարք սահմանափակող օրենքների եւ «Դիմա Յակովլեւի օրենքի» հետ, արեց Պետդուման։ Աբրահամ Լինկոլնը նշել է. «Ամբողջ ժողովրդին կարող ես հիմարացնել մի որոշ ժամանակ միայն, իսկ ժողովրդի մի մասին ամեն պահի»։  Դեկտեմբերին մի քանի օրվա ընթացքում պատգամավորները հրապարակայնորեն թաղեցին Ռուսաստանի օրենսդրական իշխանությունը»,- նշել է Ռուսաստանի նախագահի նախկին թեկանածուն, հաղորդում է «Ուտրո.ռու»-ն։

«Համոզված եմ, որ «դավադրությունն» ամբողջությամբ հասկանում են նաեւ Կրեմլում։ Հետաքրքիր է՝ ինչքա՞ն կգործի այս Դուման։ Եվ ես լավ հասկանում եմ նրանց, ովքեր ստորագրություններ են հավաքում հանրաքվեի օգտին, որով այս «խորհրդարանը» պետք է ցրվի»,- ամփոփել է «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցության առաջնորդը։