Հայաստանի ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ է նշանակել: NEWS.am-ի տեղեկություններով, Գասպարյանը երեկ` դեկտեմբերի 25-ին այդ պաշտոնում նշանակել է Սամվել Խմելյանին: Վերջինս մինչ այդ զբաղեցնում էր ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի պաշտոնը:

Նշենք, որ դեկտեմբերի 7-ին աշխատանքից ազատվել էր Նոր Նորքի բաժնի պետ Արթուր Մեհրաբյանը:

Նա տեղափոխվել է կադրային ռեզերվ` պաշտոնը զբաղեցնելով ընդամենը երկու ամիս: