Հայ Առաքելական Եկեղեցու եւ Ռուս Ուղղափառ Եկեղեցու միջեւ աստվածաբանական երկխոսությունը այսուհետ եւս պիտի շարունակվի:
Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի բարձր նախագահությամբ գումարվել է Գերագույն Հոգեւոր Խորհրդի ժողով: Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը:
Վեհափառ Հայրապետը ԳՀԽ անդամներին ներկայացրել է Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Կիրիլ Ա Պատրիարքի հետ հանդիպման մանրամասները` գոհունակությամբ անդրադառնալով երկու եկեղեցիների միջեւ առկա եղբայրական եւ ջերմ հարաբերություններին:
Նորին Սրբությունը տեղեկացրել է, որ այսուհետ եւս պիտի շարունակվի աստվածաբանական երկխոսությունը Հայ Առաքելական Եկեղեցու եւ Ռուս Ուղղափառ Եկեղեցու միջեւ, ինչպես նաեւ տեղեկացրել, որ Կիրիլ Ա Պատրիարքի միջնորդությամբ շարունակվելու են մոսկովյան եռակողմ հանդիպումները` Հայ Առաքելական, Ռուս Ուղղափառ Եկեղեցիների եւ Ադրբեջանի մահմեդականների առաջնորդի միջեւ` ի խնդիր ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացի:




























