Ադրբեջանը հերթական անգամ խախտել է հրադադարի ռեժիմը:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 1-ի, լույս 2-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում:
Ըստ ԼՂՀ ՊՆ-ի՝ ադրբեջանական կողմը գնդակոծել է ղարաբաղյան դիրքերը փոքր տրամաչափի հրազենից եւ դիպուկահար հրացաններից՝ Հորադիզի, Ղորղանի, Սեյսուլանի, Ջրաբերդի եւ այլ բնակավայրերի ուղղությամբ:
«ԼՂՀ պաշտպանական բանակի ստորաբաժանումների պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է»,- ասված է ԼՂՀ ՊԲ հաղորդագրության մեջ:




























