Ռոբերտ Քոչարյանի վերադարձը քաղաքականություն հավանական չէ։ Այս մասին փետրվարի 2-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը։
"Քոչարյանի վերադարձը քաղաքականություն հավանական չէ ոչ միայն այն պատճառով, որ «այդ մարդու վրա շատ հանցագործություններ կան կուտակված, եւ ժողովուրդը ատում է նրան, այլեւ որ Սերժ Սարգսյանի հանձնարությամբ Իրան կատարած այցով նա հաստատեց, որ չի պատրաստվում վերադառնալ քաղաքականություն»։
«Եթե նրա մոտ վերադարձի պլան լիներ, նա չէր կատարի Սերժ Սարգսյանի հանձնարարությունը։ Իր վրա վերցնելով հանձնարարությունը՝ Քոչարյանը ցույց տվեց, որ նա պատրաստ է կատարել այն առաքելությունները, որոնք կատարում են պաշտոնաթող նախագահները։» — նշեց Զուրաբյանը՝ հավելելով, որ եթե հաջորդ նախագահական ընտրություներին Լեւոն Տեր-Պետրոսյանի հակառակորդը Ռոբերտ Քոչարյանը լիներ, Տեր-Պետրոսյանի ընտրվելու հավանականությունն անհամեմատ ավելի մեծ կլիներ, քան այլ թեկնածուի դեպքում։




























