Հայաստանն ու Չինաստանը տեխնիկատնտեսական համագործակցության մասին համաձայնագիր կկնքեն: Դրան համաձայնություն տալու հարցը ներառված է ՀՀ կառավարության դեկտեմբերի 27-ի նիստի օրակարգում:

Ըստ ՀՀ արտաքին գործերի նախարարության ներկայացրած տեղեկանքի` Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունը, 1999թ. սկսած, յուրաքանչյուր տարի ՀՀ կառավարությանը տրամադրում է անհատույց օգնություն: Իրականացվել են համատեղ տարբեր ծրագրեր` գյուղատնտեսության, առողջապահության եւ տրանսպորտի ոլորտում:

Վերջին տարիներին ՉԺՀ կառավարության կողմից տրամադրվող անհատույց օգնության ծավալներն աճել են: 2012 թ. դեկտեմբերի 28-ին Հայաստանի եւ Չինաստանի միջեւ հերթական համաձայնագիրը կստորագրվի` 70 մլն յուանի (մոտ 11 մլն դոլար) անհատույց տեխնիկական օգնության մասին: