«Այսուհետ, երբ հարցազրույց եմ տալիս, հատկապես՝ ոտքի վրա, պիտի նախադասությունները միմյանցից անջատեմ, ամեն հարցին տարբեր պատասխանեմ՝ նոր անցնեմ հաջորդ հարցին»,- երեկ պատասխանելով Aravot.am-ի հարցին՝ ասել է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
«Նախարարից հետաքրքրվել էինք՝ որո՞նք էին իր համար անցնող տարում արված հիմնական հետեւությունները, մանավանդ որ՝ 2012-ն իր համար սկանդալային եղավ՝ կապված քրեակատարողական հիմնարկներում ինքնախեղման դեպքերի եւ դրանց վերաբերող նախարարի մեկնաբանությունների հետ: Այնուհանդերձ, Թովմասյանն ասում է, որ այդ դեպքերն առիթ հանդիսացան, որ խնդիրն ինքը եւս մեկ անգամ խորքային ուսումնասիրի եւ իր համար հետեւություններ անի, որոշակի միջոցառումներ ձեռնարկի»,- գրում է «Առավոտը»։




























