Եթե Թուրքիայի կողմից վավերացվենի արձանագրությունները, ապա դա կնշանակի, որ ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացում որոշակի պայմանավորվածություն կա։ Այս մասին փետրվարի 2-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը։ Վերջինս նշեց, որ հայ-թուրքական հաշտեցումը եւ ղարաբաղյան հակամարտությունը միմյանցից չտարանջատվող գործընթացներ են:

«Այն, որ ռեժիմը փորձեց հասարակությանը մատուցել, թե հայ-թուրքական հաշտեցումը եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հնարավոր է տարանջատել, խաբեություն է։ Հնարավոր չէ, որ այդ հարցերից մեկը կարգավորվի, իսկ մյուսը մնա չկարգավորված»,- հավելել է Զուրաբյանը։