Ոսկով վարկերը ոսկերչական արտադրություններին կօգնեին թանկարժեք մետաղներն ավելի էժան ձեռք բերել: NEWS.am-ի թղթակցին նման կարծիք է հայտնել Հայաստանի ոսկերիչների միության ղեկավար «Երեւանի ոսկերչական գործարան» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Էմիլ Գրիգորյանը: Ըստ նրա, ոսկին` որպես վստահելի ակտիվ, ոչ այնքան բարձր տոկոսադրույք ունի: «Այժմ ոսկու գնման վարկերը կազմում են տարեկան շուրջ 10 - 15%: Իսկ վարկերի տեսքով այն հնարավոր կլինի ստանալ 3%-ով», – հստակեցրել է Գրիգորյանը: Ըստ նրա` Հայաստանում տվյալ մեխանիզմը լուրջ զարգացման կարիք ունի: «Ֆինանսական հատվածի համար շահավետն այն է, որ ոսկու նման ակտիվը կսկսի գործել», – եզրակացրել է նա:
Նշենք, որ ոսկու վարկավորման գլխավոր շուկաներից մեկը Հնդկաստանն է, որտեղ ըստ Ոսկու համաշխարհային խորհրդի (WGC) գնահատման, տնային տնտեսությունների խնայողությունների շուրջ 18,5 միլիարդ դոլարը (7%) պահվում են ոսկով: Հայաստանում մաքուր ոսկին մեծ ծավալներով չի ատադրվում, եւ ոսկերչական արտադրությունները բանկային ոսկի են գնում՝ արտասահմանյան աշխատանքի համար:




























