2010 թվականի հունվար ամսվա ընթացքում Հայաստանի ոստիկանության կողմից հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող 63 անձ:
Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրանցից 1-ը հետախուզվում էր սպանության, 2-ը՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, 1-ը՝ ավազակության, 5-ը՝ գողության, 6-ը՝ խարդախության, 1-ը՝ յուրացնելու կամ վատնելու, 3-ը՝ խուլիգանության, 2-ը՝ ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու, 2-ը՝ հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելու, 1-ը՝ դասալքության համար, իսկ 15-ը՝ այլ երկրների կողմից:




























