Ամերիկյան դոլարը դադարեց էժանանալ Հայաստանի ֆինանսական շուկայում: «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ այսօր՝ դեկտեմբերի 27-ին կազմել է 403,76 դրամ; Երեկվա համեմատ դոլարը թանկացել է 1,26 դրամով կամ 0,32 %-ով:

Բորսայում այսօր վաճառվել է մոտ 8 մլն դոլար: Չի բացառվում, որ ՀՀ կենտրոնական բանկը միջամտել է փոխարժեքին:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի փոխարժեքը բարձրացել է մինչեւ 403 դրամ, վաճառքը սկսում է 404,5 դրամից:

Forex միջազգային շուկայում դոլարն այսօր թուլացել է բոլոր մյուս արժույթների նկատմամբ: Ներդրողների մոտ հույսեր են առաջացել, որ ԱՄՆ առաջնորդները համաձայնության կգան բյուջետային ճգնաժամի հարցում, իսկ դա ռիսկային ակտիվների նկատմամբ պահանջարկ է ստեղծում: Եվրոյի փոխարժեքը բարձրացել է մինչեւ 1,326 դոլար:

Դոլարը զգալի կորցրել է արժեքի մեջ նաեւ Ռուսաստանի ֆինանսական շուկայում: Ռուսաստանի կենտրոնական բանկը դոլարի փոխարժեք է սահմանել 30,4808 ռուբլին: