Կենդանական եւ բուսական յուղերի ապրանքախմբում 2012թ. դեկտեմբերին 2011թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 3.8%, իսկ 2012թ. նոյեմբերի համեմատ`1.8% գնաճ: Այդ մասին նշված է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հաշվետվության մեջ:
Դեկտեմբերի թանկացումը հիմնականում պայմանավորվել է կարագի` 2.7%, եգիպտացորենի եւ ձիթապտղի բուսական յուղերի` համապատասխանաբար 1.9% եւ 4.8% գնաճով:
Այլ յուղերի (հալած յուղի) եւ արևածաղկի բուսական յուղի գները նշված ժամանակահատվածում աճել են 0.4% եւ 1.1%-ով:
Վիճակագրությունը ոչինչ չի հաղորդում սփրեդի գների մասին, սակայն այս ապրանքախմբում նույնպես էական փոոխություններ չկան՝ կգ-ը վաճառվում է 1200-1500 դրամով:



























