Հայաստանի պետբյուջեի հարկային եկամուտները կատարվել են ամբողջությամբ` ապահովելով նախորդ տարվա նկատմամբ շուրջ 100 մլրդ դրամի լրացուցիչ հարկային եկամուտներ: Այդ մասին այսօր` դեկտեմբերի 28-ին հայտարարել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահը տարեվերջյան ասուլիսում ամփոփել է 2012 թվականի ընթացքում կատարված աշխատանքները եւ մատնանշել 2013-ի ուղենիշերը: 2012-ին պետական եկամուտների կոմիտեի հիմնական խնդիրը հանդիսացել է ՀՀ պետական բյուջեի ծրագրավորված ցուցանիշների կատարումը` զուգահեռաբար ապահովելով բարեփոխումների ընթացքը: «Բյուջեով սահմանված 875 մլրդ դրամ հարկեր, տուրքեր եւ վճարներ ցուցանիշը կատարվել է ամբողջությամբ: 2011-ի համեմատ հարկային եկամուտների եւ պետական տուրքի աճը կազմել է ավելի քան 12%, իսկ պարտադիր սոցիալական ապահովության վճարների աճը` շուրջ 5.3%»,-տեղեկացրել է Գագիկ Խաչատրյանը:

Հարկային եկամուտների աճը պայմանավորված է եղել մի շարք գործոններով. 100մլրդ դրամ լրացուցիչ հարկային եկամուտ¬¬ներից շուրջ 15մլրդ դրամը հաջողվել է ապահովել նախորդ տարեվերջին կատարված հարկային եւ մաքսային օրենսդրական փոփոխու¬¬¬թյուն¬ների արդյունքում: Շուրջ 85 մլրդ դրամն էլ ապահովվել է տնտեսական աճով պայմանավորված գործոնների, ինչպես նաեւ հարկային եւ մաքսա¬յին վարչարարության հաշվին:

Կոմիտեի ղեկավարի խոսքերով, ըստ հարկ վճարողների առանձին խմբերի վերլուծության, 2012թ. հարկային եկամուտներն ապահովվել են գլխավորապես խոշոր հարկ վճարողների հարկային տեսչությունում հաշվառված 436 հարկ վճարողների հաշվին` ընդհանուր հարկային եկամուտների շուրջ 58%-ը: Նրանց կողմից նախորդ տարվա համեմատ ապահովվել է  39մլրդ դրամ լրացուցիչ եկամուտ:  Ընդհանրապես բյուջեի հարկային եկամուտների կառուցվածքում գերակշիռ դեր  են  ունեցել ավելացված արժեքի հարկ վճարողներն` տարվա ընթացքում ապահովելով հարկային եկամուտների 83.8%-ը:  ՓՄՁ-ի ներկայացուցիչներն, այդ թվում արտոնագրային եւ հաստատագրված վճար վճարողներին բաժին է ընկել  հարկային եկամուտների շուրջ14%-ը: «Ամբողջ տարվա ընթացքում մամուլը մեզ քննադատում էր, որ մուտքերի հիմնական  բեռը փոքր եւ միջին բիզնեսին է ուղղորդված, այնինչ փաստացի պատկերն այլ բան է արձանագրում»,- նկատել է կոմիտեի ղեկավարը: