ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մոտ օրերս Թուրքիա կմեկնի։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնի է դարձել հավաստի աղբյուրներից։
Թուրքիայում Սեյրան Օհանյանը կմասնակցի ՆԱՏՕ-ի եւ Եվրաատլանտյան համագործակցության խորհրդի նիստին։
ՀՀ պաշտպանության նախարարի՝ Թուրքիա մեկնելու փաստը, սակայն, նախարարի մամուլի քարտուղար Սեյրան Շահսուվարյանը ո՛չ հերքել է, ո՛չ հաստատել ։ Նա գործակալության թղթակցի հետ զրույցում խոստացել է պաշտոնական տեղեկատվություն տարածել մոտ օրերս։




























