Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 2-ին խորհրդակցություն է անցկացրել կառավարությանն առընթեր արտադրական ենթակառուցվածքների վարչության կողմից 2009 թվականին կատարված աշխատանքների վերաբերյալ:
ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ զեկույցներով հանդես են եկել վարչության պետ Կառլեն Պետրոսյանը եւ համապատասխան բնագավառների պատասխանատուները:
Երկրի ղեկավարը նշել է, որ արտադրական ենթակառուցվածքների ոլորտը հանդիսանում է հանրապետության սոցիալ-տնտեսական կարեւոր ուղղություններից մեկը, եւ նրա համակարգված ու կայուն զարգացումը մշտապես գտնվում է իշխանությունների ուշադրության կենտրոնում:
Խորհրդակցությանը մասնակցել են ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը, պաշտոնատար այլ անձինք:




























