Լեգենդար զինագործ, հայտնի ինքնաձիգի հեղինակ Միխայիլ Կալաշնիկովը դուրս է գրվել հիվանդանոցից: Նա հոսպիտալացվել էր դեկտեմբերի 20-ին:
Դուրս գրման մասին հայտնել է Ուդմուրտիայի կլինիկական ախտորոշիչ կենտրոնի գլխավոր բժիշկ Սերգեյ Ռյաշիկովը: «Հենց նոր խոսում էի հետը, առույգ էր, աչքերը փայլում էին»,-բժշկի խոսքերն է փոխանցում «Ռոսբալտը»: Կալաշնիկովն 93 տարեկան է:





























