34-ամյա Գ.Բ.-ն բնակվելով քրոջ տանը, նրա 13-ամյա որդուն նյութապես շահագրգռելով, տղամարդկանց հետ սեռական հարաբերություններ ունենալու մանրամասնությունները նրան սովորեցնելու պատրվակով, իր հետ սեքսուալ բնույթի հարաբերություն ունենալու առաջարկ է արել: Սակայն տղան լաց է եղել եւ փախել: Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ին տեղեկացրեցին, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն՝ 34-ամյա Գ. Բ-ն, բնակվելով քրոջ ընտանիքի հետ նույն տանը եւ նախապես իմանալով, որ քրոջ որդին 13-տարեկան է, կանչել է իր ննջասենյակ, նյութապես շահագրգռելու միջոցով, տղամարդկանց հետ սեռական հարաբերություններ ունենալու մանրամասնությունները նրան սովորեցնելու պատրվակով, իր հետ սեքսուալ բնույթի հարաբերություն ունենալու առաջարկ է արել: Սակայն իրենից անկախ հանգամանքներով հանցագործությանն ավարտին չի կարողացել հասցնել, քանզի Հ. Գ.-ն, գիտակցելով առաջարկի իմաստը, անմիջապես սկսել է արտասվել ՝ սենյակից իսկույն փախչելով դեպի առաջին հարկ, որտեղ գտնվել է նրա մայրը:
Քրեական գործ է հարուցվել 141 հոդվածի հատկանիշներով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալը: Գործը դատարան է ստացվել դեկտեմբերի 28-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:




























