Դեկտեմբերի 30-ին, ժամը 17.23-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Գայի պողոտայի թիվ 4 շենքի 13-րդ բնակարանի բնակչուհին չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատը: Դեպքի մասին տեղեկացվել են «1-02», «1-03» ծառայությունների հերթապահները: Փրկարարները բացել են բնակարանի դուռը. հատակին հայտնաբերվել է 1931 թ. ծնված Վալենտինա Տարթեւյանի դին: