Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը չեն դավաճանի ավանդույթներին եւ Նոր տարին կդիմավորեն տանը, ընտանիքի գրկում:
Ինչպես «Ինտերֆաքս»-ին ասել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Նոր տարուն Պուտինը կլինի տանը: «Ամանորի դիմավորումը տեղի կունենա սովորականի պես, հարազատների եւ մտերիմների հետ»,- ասել է նա` չմանրամասնելով նախագահի ծրագրերը Ամանորին: Նշենք, որ նախորդ տարիներին Պուտինը մի քանի օր անցկացրել էր Սոչիում, որտեղ նրան միացել էր նաեւ Մեդվեդեւը:
Վերջինս նաեւ ավանդաբար Սուրբ ծնունդը դիմավորում է Քրիստոս Ամենափրկչի տաճարում:





























