Սիրիական բանակի զինծառայողները Հալեպ նահանգում ձերբակալել են չորս թուրք օդաչուների, որոնք, ենթադրաբար, փորձում էին ներթափանցել Կորեց օդանավակայանի տարածք, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Թուրք օդաչուները տարածքում էին գտնվում զինված խմբի հետ, նրանց բռնել է ռազմական օբյեկտի պահակախումբը: Օդաչուների հետագա ճակատագրի մասին տեղեկություններ չկան:

Հակամարտությունը Սիրիայում սկսվել է 2011թ. մարտից եւ արդեն խլել մոտ 30 հազար մարդու կյանք: