Հայաստանի ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 31-ի ժամը 14.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Որոշ ճանապարհահատվածներում` Սելիմի լեռնանցքում, տեղ-տեղ առկա է մերկասառույց: Կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչեւ 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար: Ճանապարհի որոշ հատվածներում առկա է մերկասառույց: