Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեն հաջորդ շաբաթ պաշտոնական այցով կժամանի Թուրքիա: Ինչպես հայտնել է խորհրդարանի նախագահը, այցի շրջանակներում նա կհանդիպի իր թուրք գործընկերոջ, վարչապետի եւ Թուրքիայի այլ պաշտոնյաների հետ:

Այցի պատճառով Բաքրաձեն չի կարող մասնակցել գարնանային նստաշրջանի առաջին լիագումար նիստին, որ նախատեսված է փետրվարի 9-ին: Նստաշրջանը կբացի խորհրդարանի առաջին փոխնախագահ Միխայիլ Մաչավարիանին: