Արմավիր քաղաքի Սայաթ-Նովա փողոցի թիվ 99 տան դիմաց այրվում է ավտոմեքենա: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է դեկտեմբերի 31-ին, ժամը 02.03-ին: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ամբողջությամբ այրվել է Հ. Հովհաննիսյանին պատկանող «Օպել աստրա» մակնիշի 33 LD 655 պետհամարանիշով ավտոմեքենան: