Ներքին Շենգավիթում այսօր` հունվարի 1-ի առավոտյան, մի երիտասարդ դանակահարել է հորեղբորը: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:
Մեր տեղեկություններով` 30-ամյա Ա-ն դանակարհել է 53-ամյա հորեղբորը: Վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, ասում են` թոքն է ծակվել:
Վիճաբանությունը առաջացել է կենցաղային հարցերի շուրջ: Մեր ունեցած տեղեկություններով` երիտասարդը 1-ին կարգի հաշմանդամություն ունի, նախկինում տառապել է նաեւ հոգեկան հիվանդությամբ:




























