Մոսկվայից Տաջիկստան մեկնող ինքնաթիռը վերադարձել է Դոմոդեդովո օդանավակայան օդանավում տեղի ունեցած քաշքշուքի պատճառով: Կարգազանցը փորձել է ներխուժել օդաչուների սենյակ:
Airbus A320 օդանավում քաշքշուքը սկսվել է թռիչքի ժամանակ, օդանավի հրամանատարը որոշում է կայացրել վերադառնալ Դոմոդեդովո օդանավակայան: Բարեհաջող վայրէջք կատարելուց հետո, Տաջիկտանի տաքարյուն քաղաքացին ձերբակալվել է: Ինքնաթիռը, համալրելով վառելիքի պաշարը, մեկնել է Տաջիկստան, հայտնում է «Ինտերֆաքսը»:





























