Մոսկվայում առեւտրի տան մոտ հունվարի 1-ին հինգ մարդ մարմնական վնասվածք են ստացել է ծեծկռտուքի ժամանակ: Ոստիկանություն են դիմել միջադեպի ականատեսները, ովքեր պատմել են, որ քաշքշուքին մասնակցել է մոտ քսան մարդ: Միջադեպի մասնակիցների թվում են եղել նաեւ անվտանգություն ապահովող մասնավոր կազմակերպության աշխատակիցներ, հայտնում է Argumenti.ru-ն:
Ծեծկռտուքի հետեւանքով հինգ մարդ հոսպիտալացվել է: Անվտանգություն ապահովող կազմակերպության չորս աշխատակիցների մոտ ախտորոշվել է գանգուղեղային վնասվածքներ: Հինգերորդ տուժածը դուրս է գրվել հիվանդանոցից: Փաստի առիթոց կատարվում է ստուգում:




























