Կիպրոսը պաշտոնապես ներողություն է հայտնել Նիկոսիայում Եգիպտոսի դեսպան Մենա Մարհուս Բաքհումին, որը Լարնակայի օդանավակայանում չէր ենթարկվել սահմանապահների պահանջին` հրաժարվելով ամբողջական զննություն անցնել: Այդ մասին հայտնել է Եգիպտոսի ԱԳՆ-ն: Կին դեսպանը հրաժարվել է հանել կոշիկները:
Կիպրոսի սահմանապահների վարկածով, կողմերի միջեւ վեճ է սկսվել եւ դեսպանն ապտակել է կին ոստիկանին: Եգիպտոսի վարկածով, տղամարդ ոստիկանը կոպիտ է վարվել կին դեսպանի հետ, որը ապտակել է ոստիկանին, հայտնում է РИА Новости-ն:




























