Բեռլինի Ազատ համալսարանի օդերեւութաբանական ծառայությունը վաճառքի է հանել 2013թ. ցիկլոնների անվանումները: Ծառայությունն արժե 199 եվրո եւ նախատեսված է այն տղամարդկանց համար, որոնք պատրաստ են վճարել, որպեսզի ցածր ճնշման գոտիները կրեն իրենց անունը կամ մականունը: 2013թ. հակացիկլոնները որոշել են անվանել կանացի անուններով: Դրանք գրեթե ամբողջությամբ վաճառվել են, թեեւ ավելի թանկ արժեին` 299 եվրո, գրում է Lenta.ru-ն:
Ինչ վերաբերում է ցիկլոններին, այբուբենի որոշ տառեր դեռեւս պահանջված չեն: Եթե գնորդներ չհայտնվեն, գերմանացի օդերեւութաբանները լոտերը առցանց աճուրդի կդնեն Ebay-ում: Համալսարանական օդերեւութաբանական կայանը ցիկլոնների եւ հակացիկլոնների անունների վաճառքի հաշվին ֆինանսավորում է իր դիտարկումները: Գնորդները հատուկ վկայական են ստանում, որտեղ գրված է` երբ եւ որտեղ է գրանցվել իրենց պատվին անվանակոչված երեւույթը:




























