Մոսկվայում առեւանգվել է մի մեքենա՝ մի քանի միլիոն ռուբլի արժողության դեղորայքով:

Մեքենան կանգնեցվել է անհայտ անձանց կողմից, որոնք զգեստավորված են եղել ոստիկանական համազգեստով:

Հանցագործները վարորդին առաջարկել են մոտենալ ոստիկանական մեքենային, որտեղ նրա գլխին պարկ են քաշել եւ մի քանի ժամ անց իջեցրել Մոսկվայի օղակաձեւ ավտոճանապարհի վրա:

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», վկայակոչելով իրավապահ մարմիններին, միջադեպը տեղի է ունեցել նախօրեին՝ ժամը 16-ի սահմաններում:

Վարորդն ինքնուրույն հասել է մոտակա ոստիկանական պարեկակետ եւ հայտնել կատարվածի մասին: Այժմ իրականացվում են բեռնատարի որոնողական աշխատանքները: