Լիտվայի ոստիկանությունը փորձում է պարզել Ռուսաստանի 44-ամյա քաղաքացու մահվան հանգամանքները, որի մարմինը հայտնաբերվել  էր Մարիյամպոլում` Վիլնյուսից 139 կմ արեւմուտքում, բեռնատարի խցիկում:

«ՌԻԱ Նովոստին», վկայակոչելով լիտվական  Delfi-ի կայքին, հաղորդում է, որ հինգշաբթի օրը ոստիկանությունը հաղորդում էր ստացել Մարիյամպոլի Գելինո փողոցի չհսկվող ավտոկայանատեղիում` Volvo բեռնատարի խցիկում,  տղամարդու մերկ դի գտնելու մասին: Ըստ ոստիկանների` նա Ռուսաստանի քաղաքացի է, անունը չի հաղորդվում:

Նախնական  զննության ընթացքում բռնության  նշաններ չեն հայտնաբերվել, սակայն երբ  մարմինը դուրս են բերել մեքենայից, դեմքին նկատվել են  այրվածքների հետքեր,  ձախ ուսի մաշկը վնասված է եղել: