Չինաստանի իշխանությունները հարավկորեական LG եւ Samsung, ինչպես նաեւ թայվանական չորս ընկերությունների տուգանել են գնային պայմանավորվածության գալու համար, գրում է Gazeta.ru-ն` վկայակոչելով Associated Press-ին:
«LG-ն, Samsung-ը պարտավորվել են գնորդներին վճարել 172 միլիոն յուան (27 միլիոն դոլար): Բացի դրանից, ընկերությունները տուգանվել են ընդհանուրը 144 միլիոն յուանով (22,8 միլիոն դոլար)», - ասվում է համապատասխան որոշման մեջ: Չինական շուկայի տնտեսական պլանավորման գործակալությունը պարզել է, որ վեց ընկերությունների ներկայացուցիչները բազմիցս հանդիպել էին էլեկտրոնիկայի սարքերի արժեքի շուրջ պայմանավորվելու համար, եւ գնային պայմանավորվածության հետեւանքով զգալի գնաճ էր գրանցվել:



























