Բրիտանացի Յեն Բերջեսը տան անվտանգության համակարգ է ստեղծել` այգու թզուկի տեսքով, գրում է  «Ինտերֆաքսը»` վկայակոչելով բրիտանական Confused.com առցանց վաճառքի կայքի հրապարակումը: «Եթե ձեր տունը երբեւէ թալանել են, ապա դուք գիտեք, թե ինչպիսի ահավոր զգացում է դա:  Հենց այդ պատճառով էլ  որոշեցի ստեղծել «այգու ուրախ պահակ». այդպիսով   ես կարող եմ օգնել մարդկանց` պաշտպանել  իրենց տները», ասել է Բերջեսը:

Սարքը նման է այգու սովորական թզուկի, որի ներսում տեղադրված են   լուսանկարահանող սարք եւ տեսախցիկ,  ցերեկային ու գիշերային տեսանելիության ցուցիչներ: Սարքը նաեւ միանում է անլար համացանցին եւ կարող է ենթադրյալ գողի լուսանկարներն ուղարկել անմիջապես տանտիրոջ էլեկտրոնային հասցեին: