Եգիպտական հատուկ ծառայությունները Սինայի թերակղզու հյուսիսում Պաղեստինի Գազայի հատվածի սահմանին կից «երկիր-օդ» տեսակի եւ հակատանկային մի քանի հրթիռների պահեստ են հայտնաբերել: Այդ մասին հունվարի 4-ին լրագրողներին հայտնել է Եգիպտոսի Հյուսիսային Սինայ նահանգի Անվտանգության վարչության ներկայացուցիչը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ըստ ստացված տեղեկության` զինապահեստը հայտնաբերվել է Բիգրալ Հաֆնում, որը գտնվում է Հյուսիսային Սինայ նահանգի մայրաքաղաք Ալ Արիշից հարավ` պաղեստինյան անկլավի եւ Եգիպտոսի սահմանից մի քանի կմ հեռու: Լավ քողարկված պահեստում թաքցված են եղել վեց հրթիռ եւ դրանց մեկնարկի համար նախատեսված սարքավորումներ: Անվտանգության ուժերի ներկայացուցիչների հաղորդմամբ` նախնաքննությունը ցույց է տվել, որ զինամթերքը Սինայի թերակղզի է բերվել Լիբիայից` ստորգետնյա թփուտային թունելներից մեկով, Եգիպտոսից Գազայի հատված տեղափոխելու նպատակով:




























