Օդեսայում հունվարի 4-ին Մարսելի փողոցի եւ Դոբրովոլսկու պողոտայի անկյունում փլուզվել է կառուցվող «Տավրիա-Վ» սուպերմարկետի շենքը: Ուկրաինական ՈՒՆԻԱՆ գործակալությունը հայտնում է, որ վնասվածքներ են ստացել երեք շինարարներ: Շենքը փլվել է մարդկանց վրա:

Ըստ  Օդեսայի մարզի ԱԻՆ-ի  գերատեսչության աշխատակիցների տրամադրած տեղեկության` վնասվածքներ ստացած երեք շինարարներ շտապօգնության մեքենայով տեղափոխվել են  մարզային հիվանդանոց: ԱԻՆ-ի փրկարարները շարունակում են  մաքրել փլատակները, քանի որ աղյուսների տակ դեռ կարող են մարդիկ լինել: Շինարարական կազմակերպության եւ պատվիրատուի ներկայացուցիչները խուսափում են շինօբյեկտի փլուզման վերաբերյալ որեւէ մեկնաբանությունից: