Foreign Policy հանդեսը հրաժարվել է ցանկից, ըստ որի մոլորակի ամենազդեցիկ քաղաքական գործիչը Պուտինն է: Նախօրեին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, վկայակոչելով ամերիկյան հանդեսը, գրել էր, թե ամենամյա վարկանիշում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջատարն է, ընդ որում առաջին տեղը որեւէ մեկին բաժին չէր հասել:

Foreign Policy-ն նշել է, թե բլոգում այդ մասին գրել է քաղաքագետ Իեն Բրեմմերը: Ամերիկյան հանդեսը նաեւ ծաղրել էր ռուսաստանյան լրատվամիջոցներին ու փորձագետներին, որոնք առանց բնօրինակը տեսնելու լուրջ քաղաքագիտական վերլուծություններ էին արել Բրեմմերի ցանկի վերաբերյալ` այն վերագերոլվ Foreign Policy-ին: