Բելֆաստում չեն դադարում բողոքի ակցիաները բրիտանական «Յունիոն Ջեք» դրոշի տապալման պատճառով: Ոստիկանությունը ցուցարարների դեմ արցունքաբեր գազ է կիրառել: Բախումների հետեւանքով մի քանի ոստիկան է տուժել:

Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, մոտ 300 ցուցարարներ իրավապահների վրա աղյուսներ եւ վառվող հեղուկով շշեր են նետել: Մի քանի մարդ ձերբակալվել են:

Նախօրեին բախումների հետեւանքով տուժել էին 10 ոստիկաններ: Հյուսիսային Իռլանդիայի առաջին նախարար Պիտեր Ռոբինսոն հունվարի 4-ի հարձակումն «ամոթալի արարք» է անվանել:

Բողոքականների բախումների տեղական իշխանությունների հետ Բելֆաստում շարունակվում են դեկտեմբերի սկզբից: Դեկտեմբերի 3-ին քաղաքային խորհուրդը հրահանգել էր քաղաքապետարանի շենքի վրայից իջեցնել բրիտանական դրոշը: Ցուցարարները նույն օրը փորձել էին գրոհով վերցնել քաղաքապետարանի շենքը: