Ուգո Չավեսին թույլատրել են չմասնակցել սեփական երդմնակալության արարողությանը, եթե նրա առողջական վիճակը թույլ չտա անձամբ մասնակցել երդմնակալությանը: Ընդ որում, նա մնում է նախագահի պաշտոնում, իսկ երդում կտա ավելի ուշ երկրի Գերագույն դատարանում:

Այդկերպ, երկրի իշխանությունները մտադիր են պահպանել Սահմանադրությունը:

Փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն հանդես է եկել ընդդիմության առաջարկի դեմ` նոր ընտրություններ անցկացնել, եթե Չավեսը չկարողանա մասնակցել երդմնակալության արարողությանը: Երդմնակալության արարողությունը կայանալու է հունվարի 10-ին: