ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն, ծովակալ Դենիս Ս.Բլեերը հայտարարել է, թե ղարաբաղյան հակամարտության համատեքստում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմը բացառել չի կարելի, հաղորդում է Taiwan News-ը:
Բլեերն ասել է նաեւ, որ եթե Ռուսաստանը շարունակի իր ջանքերը՝ մեծացնել ազդեցությունը ԽՍՀՄ նախկին հանրապետությունների եւ, մասնավորապես, Վրաստանի վրա, դա կարող է խզել հարաբերությունները Վաշինգտոնի հետ:
Բացի այդ, նա դիմել է Բոսնիային, ընդգծելով, որ այն դեռ շարունակում է բաժանված մնալ փոքր էթնիկական պետությունների (Բոսնիան բաղկացած է ինքնավար վարչական միավորներից՝ Բոսնիայի եւ Հերցեգովինայի դաշնությունից, Սերբական Հանրապետությունից եւ Բրչկո մարզից-NEWS.am), իսկ սերբերը փորձում են իրենց համար ավելի մեծ ինքնավարության հասնել: «Բայց միեւնույն ժամանակ խորվաթներն ու բոսնիական մահմեդականները փորձում են վերջ դնել երկրի պառակտվածությունը՝ ԵՄ-ին միանալու համար»,- հայտարարել է Բլեերը:




























