Պաղեստինի ազգային ինքնավարությունն այսուհետ կրելու է «Պաղեստին պետություն» անվանումը բոլոր պաշտոնական փաստաթղթերում: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է ՊԱԻ ղեկավար ղեկավար Մահմուդ Աբբասը:

Ըստ հրամանագրի, փոփոխություններ են արվելու պետական ողջ սիմվոլիկայում: «Պաղեստինը» կհայտնվի զինանշաններում, պաշտոնական կնիքներում եւ պետական հաստատությունների ցուցանկների վրա, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Մինչ օրս ՊԱԻ եւ Պաղեստին անվանումները միասին էին օգտագործվում, իսկ այժմ Աբբասն իրեն անվանել է երկրի նախագահ, նաեւ հրահանգել է նոր սիմվոլներ մշակել: