Հայաստանում, ամենայն հավանականությամբ, կսահմանվի եւս մեկ տոնական օր` Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանշանների օր: ՀՀ մշակույթի նախարարությունն առաջարկում է տոնը սահմանել հունիսի 15-ին, քանի որ 2006 թ. հունիսի 15-ին են ընդունվել «ՀՀ դրոշի մասին» եւ «ՀՀ զինանշանի մասին» ՀՀ օրենքները:    

«Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու հարցը ընդգրկվել է ՀՀ կառավարության հունվարի 10-ի նիստի օրակարգում: