Հայաստանում հունվարի 9-ի ժամը 08.00-ի դրությամբ  ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին ՀՀ ԱԻն մամուլի ծառայությունից, փակ են Սելիմի լեռնանցքը եւ Ծաղկահովիտ-Ալագյազ միջհամայնքային ճանապարհը:

Ձնաբքի եւ վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Թալին-Գյումրի, Արթիկ-Մանթաշ-Արագած, Քուչակ-Ապարան-Սպիտակ, Աշոցք-Ամասիա, Գավառ-Մարտունի-Վարդենիս, Երեւան-Մեղրի ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող ճանապարհահատվածները, իսկ մասամբ դժվարանցանելի է Երեւան-Սեւան ավտոճանապարհը:

Կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն`Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am