Հանրապետությունում տեղացող առատ ձյունը պատճառ է դառնում մարզաբնակ ուսանողների անհագստության` մայրաքաղաքի բուհերում քննություններին մասնակցելու համար խոչընդոտներ ստեղծելով: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

«Այն մարզաբնակ ուսանողները, որոնք չեն կարողացել մասնակցել քննություններին առատ ձյան պատճառով, թող չանհանգստանան: Հարկ եղած դեպքում ՀՀ ԿԳՆ-ն կմիջնորդի բուհերում ծագած խնդիրները լուծելու համար»,- նշել է նա:

Նշենք, որ Հայաստանի բուհերում մեկնարկել են կիսամյակային քննությունները:

Ավելի վաղ ԿԳ նախարարը ուսանողներին հորդորել էր զերծ մնալ քննություն ստանալու «այլընտրանքային» եւ օրինազանց ճանապարհներից, անգամ եթե դրանք երբեմն ուրվագծվում են եւ թվում գայթակղիչ: «Հիշեք, խնդրում եմ, որ կոռուպցիայից պակաս չարիք չէ նաեւ ինքնախաբեությունը: Ձեր զենքը եւ ապագայում բարեկեցության բացառիկ երաշխիքը ձեր գիտելիքն է»,- ասել էր նախարարը: