Հոնդուրասում ոստիկանությունը տեղի թմրավաճառների դեմ հատուկ գործողությունների արդյունքում Հոլոմա քաղաքում հայտնաբերել է զենքերի թաքստոց, որի մեջ ամեն ինչի հետ մեկտեղ գտնվել է նաեւ Կալաշնիկովի ոսկեզօծ ավտոմատ։
Ըստ տեղի ԶԼՄ-ների, ԱԿ-47-ը պատված է զմրուխտով եւ արժե մոտ 50 հազար դոլար։ Փողի վրա պատկերված է սուրբ Մալվերդեն, որը Հոնդուրասում համարվում է թմրավաճառների հովանավորը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։
Հատկապես որ հանցախմբին է պատկանում զենքը, քննիչները չեն հայտնում։ Բացի ոսկեզօծ օրինակից թաքստոցում հայտնաբերվել են նաեւ գրոհային հրացաններ եւ ականներ։





























