ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքում 48-ամյա տղամարդն այս շաբաթ դատարանի առաջ կկանգնի այն բանի համար, որ հունվարի 7-ին սիրային եռանկյունու հետ կապված վեճի արդյունքում չորս անգամ կրակել է ասեղնաբույժի վրա։ Իրա Գերագոս անունով տղամարդը  ձերբակալվել է սպանության փորձ կատարելու եւ հրազենով հարձակում գործելու մեղադրանքով։

Ըստ «Glendale News-Press»-ի, զոհի մայրը ասել է, որ նրա անունն Արա Հակոբյան է, իսկ այլ մեկնաբանություններ նա չի տվել։ Հակոբյանը 4 հրազենային վնասվածք է ստացել իրանի վերին հատվածում եւ հիվանդանոց է տեղափոխվել, որտեղ նրա վիճակը կայունանում է։

Դետեկտիվների կարծիքով հրաձգությունը կապված է եղել սիրային եռանկյունու հետ։ Պաշտոնական դեմքերը հաղորդել են, որ Գերագոսը կնոջ նախկին ամուսինն է, ով հանդիպել է Հակոբյանի հետ։ Հակոբյանն, ով ասեղնաբույժ է եւ առողջության ու հոգեւոր կյանքի պահպանման գրասենյակ ունի, ի վիճակի է եղել խոսել ոստիկանության հետ ու տալ կրակողի անունը՝ Գերագոս։

Գերագոսն ոստիկանության բաժանմունքի աշխատակիցների կողմից հետապնդվելուց հետո փորձել էր թաքնվել իր մեքենայով, ապա փորձել է խոյահարել ոստիկաններին։ Արդյունքում Գերագոսը բախվել է ծառին ու ձերբակալվել։ Դետեկտիվները մեքենայի մեջ հայտնաբերել են երկու ատրճանակ ու զինամթերք։ Գերագոսը կալանքի տակ է, գրավի գումարը կազմում է մեկ միլիոն դոլար։